ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ինչ էլ անես, միևնույն է, ամեն շարժումիցդ պարզ երևալու է չուլանային էությունդ

Ինչ էլ անես, միևնույն է, ամեն շարժումիցդ պարզ երևալու է չուլանային էությունդ
01.06.2025 | 13:56

Կեղտի մեջ կորած տանիցդ պալատներ տեղափոխվես, ծուռտիկ ոսկեջրած ատամներդ ցիրկոնով փոխարինես,

ցեխոտ ու ճմռթած կոշիկներդ նորով փոխես,

փնթի կոստյումիդ փոխարեն Պյեռ Կառդեն հագնես, սովորես, որ խորոված ուտելուց հետո ձեռքերդ պիջակով չպետք է մաքրես,

միևնույն է՝ ամեն արտասանածդ բառից, ամեն շարժումիցդ, քո ամեն մի դրսևորումից պարզ երևալու է քո չուլանային էությունը:

Հայկ ԱԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2173

Մեկնաբանություններ